Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՈՄԱԼՄԱՆԱԽ

(էջ 135)

Գիրքը երկու բաժնից է՝ բանաստեղծություններ (թվով հինգը) և երկրորդ բաժին՝ «Ես և Իյլիչը» պոեմն ու «Տիրապետողների դեմքը», սատիր—ադիտը։

«Բոլոր պոետներին» — Գրել է 1923 թ․ մայիսին Երևանում։ Տպագրվել է 1924 թ. ԽՀ № 97, ապա ԿԱ գրքում․ շարքի այս և հաջորդ գործերը տպագրվում են գրքի Չ-ի սեփական օրինակից։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽՀ 55—59 չկան

«III Ինտերնացիոնալ — Р. К. П.» — Գրել է 1923 թ. մայիսին Երևանում։

Տպագրվել է 1923 թ. Պք № 9, զետեղվել է ԿԱ:

III Ինտերնացիոնալ — Կոմունիստական ինտերնացիոնալ—միջազգային պրոլետարական կազմակերպություն. ստեղծվել է 1919 թ․ և գոյություն ունեցել մինչև 1943 թ․։

P. К. П.— РКП(6) — Российская Коммунистическая партия (большевиков) — Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (բոլշևիկների) սկզբնատառերն են՝ ռուսերենով։

«Կապիտալ» — Գիտական կոմունիզմի հիմնադիր Կարլ Մարքսի (1818—1888) աշխատությունը։

Սովետական կարգեր+էլեկտրիֆիկացրա — Վ․ Ի. Լենինի հայտնի պատգամն է 1920 թ․ դեկտեմբերին Սովետների VIII համագումարում տված զեկուցման մեջ («Կոմունիզմը — դա սովետական իշխանությունն է պլյուս ամբողջ երկրի էլեկտրիֆիկացիան»)։

Հազար Քերզոնի թող գա — Ակնարկում է անգլիական քաղաքական հետադեմ գործիչ, 1919—1923 թթ․ Անգլիայի արտաքին գործերի մինիստր Ջորջ Քերզոնի (1859—1925) ոտնձգությունները Սովետական Ռուսաստանի դեմ, նրա զրպարտչական հուշագիրը՝ ներկայացված սովետական կառավարությանը 1923 թ․ մայիսին։

Նէպ — Հապավում Новая экономическая политика — Նոր տնտեսական քաղաքականություն — բառակապակցությունից։ Նէպը