Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պրոլետարական դիկտատուրայի տնտեսական քաղաքականությունն էր անցման շրջանում` սկսած 1921 թվականից։ Ակնարկվում է դրա որոշ նահանջողական բնույթը նախորդ շրջանի՝ Ռազմական կոմունիզմի, համեմատությամբ։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈԻՆՆեՐ

Պք 30 Մեր դեմ — գալիքը Մարքսի գծած,
ԿԱ 66 Հազար Դրո
Պք 82 Մեր դրոշն է Երրորդ Ինտերնացի՛ոնալը,

«Անտանտին մենք» — Գրել է 1923 թ. ապրիլն Երևանում։ Տպագրվել է 1923 թ․ Մտկչ № 108․ զետեղվել է ԿԱ։

Անտանտա— Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի իմպերիալիստական բլոկն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Եռյակ միության (Գերմանիա, Ավստրո—Հունգարիա և Իտալիա) դեմ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո միջազգային բանվորական շարժմանը և սովետական պետությանը թշնամի երկրների խմբակցություն։

Զգու՞մ ես կամքը ճզմած Ռուրի — Ակնարկում է Ռուրի օկուպացումը ֆրանկո-բելգիական զորքերի կողմից 1923 թ․ հունվարին, գերմանական բանվոր դասակարգի ելույթները նվաճողների դեմ, որը մարզի արդյունաբերական կենտրոն էսսենում 1923 թ․ մարտի վերջերին վեր է ածվում բանվորների ու զորքերի արյունահեղ ընդհարման։ Ֆրանսիական զորքերը Ռուրը թողնում են 1925 թ. հուլիս—օգոստոսին։

Հիլֆերդինգ — Ակնարկում է գերմանական սոցիալ—դեմոկրատների և II ինտերնացիոնալի պարագլուխներից մեկի՝ Ռուդոլֆ Հիլֆերդինգի (1877—1941) հատուկ եռանդը, այսպես կոչված, պետական «կազմակերպված կապիտալիզմի» տեսության պրոպագանդման գործում։

Վելո — Ակնարկում է գերմանական աջ—սոցիալիստ Օտտո Վելսի (1873—1939) ծառայությունները բուրժուազիային, թշնամանքը բանվոր դասակարգի հանդեպ։

Ստիննես Հուգո (1870—1924) — Գերմանական ֆինանսական վերնախավի ամենախոշոր ներկայացուցիչը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։