Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆոշ Ֆերդինանտ (1851—1929) — Ֆրանսիական զինվորական գործիչ, 1918 թ. դաշնակից տերությունների զորքերի գլխավոր հրամանատար և ապա բարձրագույն զինվորական խորհրդի նախագահ, Ռուրի օկուպացիայի ոգեշնչողներից մեկը։

Բեռլինի բոզը — Այսինքն՝ գերմանական բուրժուազիան։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Մտկչ 7 Ոնց որ ոխ խեղդած բանվորի՝
20—21 Լսու՞մ ես՝ կամ հուր կամ սա,
           Կամ կռիվ, կամ քարե կոշիկ,—
       27 Թող հուր քեզ մնա,
28—29 չկան
       30 Կփոխվի էգուց, հացի նա․—
       41 Կա միլիոն,— տրիլիոն Հանս—Իվան—Հաբեթ։
       55 Գիտե՞ս դու նրանց


«Լենին» — Գրել է 1924 թ. հունվարի 23—ին Մոսկվայում։ Տպագրվել է 1924 թ. ապրիլին Վք № 2—3. զետեղվել է ԿԱ:

«Չարենցի հետ» հուշերում Չ—ի մտերիմ բարեկամ ճարտարապետ Միքայել Մազմանյանը (ծնվ․ 1899) գրում է․ «․․․Լենինը հիվանդացավ։ Առաջնորդի առողջական վիճակի մասին ամեն օր մի քանի անգամ բյուլետեն էր փակցվում Օխոտնի ռյագի վրա գտնվող Հեռագրական գործակալության պատերին...

Չարենցը չէր հեռանում բյուլետենների մոտից։ Տագնապալից ապրումներ ուներ, ինչպես և բոլորս։․․․

Հունվարի 21—ին հավիտյան փակվեցին սիրելի առաջնորդի աչքերը։ Այդ լուրերը Չարենցն իմանում է անմիջապես բյուլետենից ու վազում տուն՝ հաղորդելու ինձ․․․

Չարենցը մեծ դժվարությամբ թույլտվություն ստացավ ներկա գտնվելու Արհմիությունների տան սյունազարդ դահլիճում, Լենինի դագաղին մոտիկ։ Երկար—երկար դիտել էր Չարենցը հավիտյան ննջած առաջնորդի լուսավոր դիմագծերը՝ այն սերունդների համար պահպանելու Լենինի կերպարը իբրև գալիքի դրոշ կերտելու համար։

Այդ օրերի ապրումների անմիջական արտահայտությունը եղավ «Լենին» բանաստեղծությունը․․․»։

(Տե՛ս «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», Հայպետհրատ, Երևան, 1981, էջ 67—68)։