Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրոմվելը — Անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ Օլիվեր Կրոմվելն է (1599—1658)։

Գանդին — Հնդիկ քաղաքական գործիչ, գանդիական ուսմունքի հիմնադիր Մոխանդաս Կարմչանդ Գանգին է (1869—1948)։

Ռոկֆելլեր — Խոշոր դրամատերերի ընտանիք ԱՄՆ—ում։

Մորգան — ԱՄՆ—ի միլիարդատեր ընտանիքներից։

Սովնարկոմ — Ժողովրդական կոմիսարների խորհուրդի ռուսերեն կրճատ անվանումը (լրիվ՝ Совет Народных Комиссаров): Սովետական երկրի գործադիր և օրենսդիր բարձրագույն օրգանը մինչև 1946 թ. Վ․ Ի. Լենինի գլխավորությամբ ստեղծվել է Խորհրդների համառուսական II համագումարում 1917 թ․ հոկտեմբերին։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՎՔ 6 Ճիչը
  12 հտ Դուք
    19 Եվ էդ
23-24 Լե՛նին!
23-24 Լենին!
      38 Կերտել է Իլյիչին
      51 Դար—դարի ետևից
      52 Հյուսել է դասակարգը—
 60—62 Չէ,
            Պրոլետար,
            Իլյիչը— մեջդ է,
            Իմ մեջ է

«Մարչ աշխարհա»— Գրել է 1923 թ. մայիսին Երևանում։ Տպագրվել է ԿԱ, որտեղ սխալմամբ թվագրված է 1920. V։

«Ես և Իլյիչը» — Գրել է 1923 թ. հունիսին Թիֆլիսում։ Տպագրվել է 1924 թ. Նք գիրք IV․ զետեղվել է ԿԱ:

ԳԱԹ ՉՖ պահպանվում է պոեմի մեկ ինքնագիրը։

Մամիկոն Գևորգյանին հասցեագրած մի նամակում (1923 7/lX, Թիֆլիս) Չ-ը պոեմի մասին գրում է․ «...Ես այն քեզ ցույց տված իմ նյութերից «Ես և Իլյիչը» տվեցի «Նորքի» № 4—ի համար.․. Հիմա ես ուզում եմ մի անէական փոփոխություն մտցնել նրանում,— հետևյալը