Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆրեյլին — Գերմաներեն բառ է, աղջիկների համար պալատական գիրք, պաշտոն կայսրուհու, թագուհու կամ իշխանուհու շքախմբում։ Այստեղ՝ աղջիկ այդ շքախմբից։
Ոնց որ Ադամը վազել է ֆրեյլինի ետևից — ինքը Հիլֆերդինգը — Ակնարկում է վերջինիս շահատակությունների և «կազմակերպված կապիտալիզմի» տեսության քարոզի մերկությունը։
Շիբեր — Գերմաներեն բառ է՝ սպեկուլյանտ։
II Ինտերնացիոնալ — Սոցիալիստական կուսակցությունների միջազգային միավորում. հիմնադրման օրից (1899 հուլիսի 14) գաղափարապես ղեկավարել է Ֆ. Էնգելսը, էնգելսի մահից հետո ունեցել է օպորտունիստական ուղղություն։
Նոսկե — Ակնարկում է գերմանական աջ—սոցիալիստ, էբերտի կառավարության ռազմական մինիստր Գուստավ Նոսկեի (1868—1946) ստորաքարշությունը բուրժուազիայի առջև։
Տեյդեման — նկատի ունի գերմանական աջ—սոցիալիստների պարագլուխ Ֆիլիպ Շեյդեմանի (1865—1939) դավաճանական գործունեությունը։

ՍՏԻՆՆԵՍԻ ՄԱՍԻՆ
(էջ 191)



Գրել է 1924 թ. ապրիլի կեսերին Մոսկվայում, նախապես տպագրվել է միայն պոեմի վերջին հատվածը (252 տողից սկսած)— St № 1, 1924 թ․ մայիսին —հետևյալ ծանոթությամբ․ «Այստեղ բերվածը մի փոքրիկ հատված է նույնանուն պոեմից, որ ամբողջովին լույս կտեսնի «Վերելքում»։ Պոեմն արդեն ուղարկված էր, երբ ձեռնարկեցինք «Ստանդարտի» հրատարակության։ Զետեղում ենք այստեղ որպես արտատպություն «Վերելքից» — ցույց տալու համար ագիտ — բանաստեղծության ինքնուրույն մի նմուշ»։
Պոեմն ամբողջովին տպագրվել է ՆԲ 1925 թ․ գիրք V — VI․ տպագրվում է վերջինից։
ԳԱԹ ՉՖ պահպանվում է պոեմի մեկ ինքնագիրը։
Հուգո Ստիննես — Պոեմը գրված է գերմանական այդ հայտնի դրամատիրոջ մահվան առիթով։ (1924 թ. ապրիլի 10)։