Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռայխստագ — 1871 թվականից գերմանական կայսրության պառլամենտը, ակնարկում է Ստիննեսի, ֆինանսատերերի վճռական դերը սոցիալ-դեմոկրատական կոչված պառլամենտում։

Լյուդենդորֆ էրիխ (1865—1937)— Գերմանական իմպերիալիզմի ռազմական գաղափարախոսը. Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆաշիզմի ոգեշնչողներից մեկը։ Պոեմի ստեղծման օրերը համընկնում են ռայխստագի նախընտրական օրերին Գերմանիայով. ֆաշիստական կուսակցությունից թեկնածու էր և ընտրվում է Լյուդենդորֆը։

Կոմինտերն — Ակնարկում է Կոմունիստական կամ Երրորդ ինտերնացիոնալը։

Բա Ռոզա Լյուքսեմբո՞ւրգը, Լիրկնեխտն աբա՞— Ակնարկում է գերմանական բանվորական շարժման ականավոր գործիչներ Կարլ Լիբկնեխտի (ծնվ. 1871) և Լյուքսեմբուրգի (ծնվ. 1871) սպանությունը 1919 թ. հունվարի 15-ին։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն 141 նա էս բոլորն հարկավո՛ր է,
       263 Ստիննեսի [Քեռին]փեսեն
St 310—313 չկան

ՌՈՒԲԱՅԱԹ

(էջ 205)

Գրել է 1926 թ․ հոկտեմբեր—նոյեմբերին Երևանում։ Առաջին անգամ տպագրվել են I, XXX, XXXIII, XLII ռուբային՝ Մակչ, 1927 թ․, № 62։ Բացառությամբ՝ XXXIV, XXXV, XXXVI, XXXVII և XLIV ռուբային, տպագրվել է առանձին գրքույկով՝ Ռուբայաթ, 1927 թ., Թիֆլիս։ XLIV ռուբային թվագրված՝ 1926․ XI, Երևան, առաջին անգամ տպագրվել է ԳԴ 1928 թ. № 2-ում, հետևյալ ծանոթությամբ. «1927 թ. Թիֆլիսում հրատարակված «Ռուբայաթ» գրքույկից տեխնիկական պատճառներով՝ դուրս են մնացել մի շարք քառյակներ, որոնցից մեկն է այս քառյակը։ Ե․ Չ․»։

Ամբողջությամբ, ներառյալ առաջին անգամ տպագրվող XXXIV, XXXIII Մակչ 2 Երկնային ձեռքով մի արված—անխա՛խտ են է վերջինից։