Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ջուլհակները» — Գերմանական բանաստեղծ Հայնրիխ Հայնեխ (1797—1856) բանաստեղծությունը Չ—ը թարգմանել է 1923 թ.. տպագրվել է նույն թվին՝ ԿԱր (5—րդ տարի)։ Տպագրվում է նույնից։

«Արեվելք և արևմուտք» — Թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթի (1902 — 1963) բանաստեղծությունը թարգմանել է 1927 թ․․ տպագրվել է նույն թվին՝ Կոմ № 274 — հետևյալ ծանոթությամբ. «Նազմ Հիքմեթը երիտասարդ թուրք կոմունիստ պոետ է, թուրքական հեղափոխական պոեզիայի առաջնակարգ դեմքերից մեկը։ Նա առաջինն է, որ թուրքական բանաստեղծության մեջ մտցրեց ազատ տաղաչափություն»։ Տպագրվում է նույնից։

«Անատոլիայի ռոմանտիկան»— Թարգմանել է 1928 թ., տպագրվել է նույն թվին ԳԴ 7—8։ Տպագրվում է նույնից։

«Խավարում» — Ֆրանսիական բանաստեղծ և վիպասան Վիկտոր Հյուգոյի (1802—1885) բանաստեղծությունը թարգմանել է 1923 թ., տպագրվել է նույն թվին ԿԱր (6—րդ տարի)․ տպագրվում է նույնից։

«Մի քանի խոսք իմ կնոջ մասին», «Վլադիմիր Մայակովսկի» «Տրագեդիայի պրոլոգը», «Լավ վերաբերմունք դեպի ձիերը» «Ա՛յ քեզ», «Պատերազմ և խաղաղություն» (Պրոլոգ), «Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն», «Ռուսաստանին», «Անօրինակ արկած, որ տեղի է ունեցել Վլադիմիր Մայակովսկու հետ ամառը դաչայում» — Չ—ը թարգմանել է Վլ. Մայակովսկու ինքնասպանությունից (14 ապրիլի 1930 թ.) անմիջապես հետո։ Տպագրվել է նույն թվին ՆՈւ № 4—5։ Զետեղվել է Երկերում, տպագրվում է վերջինիս Չ—ի սեփական օինակից։

Վլ․ Մայակովսկու «Երկերի լիակատար ժողովածուի» (13 հատորով) I հատորի ծանոթագրություններում «Война И мир» պոեմի վերաբերյալ կարդում ենք. «В заглавии поэмы слово «мир» писалось через «i», т. е. «вселенная» (տե՛ս էջ 444). այսինքն պոեմի վերնագիրն է «Պատերազմ և տիեզերք»։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պատերազմ և խաղաղություն»
    Երկ 60 ե՛ս պիտի արդյոք վարանեմ:
            64 Որ լավ տեսնեք նշանը...