Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  Մտկչ 6 Փողփողում են գազի լապտերները կորգիծ,
Մտկչ, ՆԵԳ 9 Ու ֆանարներ, Թայմզի երկայնքն ի վար շարած,
  Մտկչ 10 Որ անձրևի կազմած լճակներում տեղի

«Դեկտեմբերը» — («Օրացույց» գրքից)» թարգմանել է 1923 թ. հունիսին կամ հուլիսին. տպագրվել է նույն թվին Մտկչ № 133— «փոխադրեց Ե. Չարենց» ստորագրությամբ։ Տպագրվում է նույնից։

«Մունչա Չինաստան» — Ռուս գրող Սերգեյ Տրետյակովի (1992—1933) պոեմի վերջաբանը Չ—ը ճարտարապետ Մ. Մազմանյանի վկայությամբ թարգմանել է 1924 թ. մայիսին Մոսկվայում։ Տպագրվել է նույն թվին St № 1, հետևյալ ծանոթությամբ.

«Լեֆ»—ի այս տարվա № 1 (5 )—ում տպված է Ս. Տրետյակովի «Рычи Китай» պոեմը, որից թարգմանաբար տալիս ենք մի հատված: Այդ պոեմը, ոչ այլ ինչ է, եթե ոչ չինական աշխատավոր մասսաների էլեկտրականացած բողոքը եվրոպացի բռնակալների դեմ, չինական աշխատավոր մասսաների ատելության ու ոխի մռինչը։ Պոեմի վերջաբանում հեղինակն ասում է»․ այնուհետև տպագրված է «Գիտեմ» վերջաբանը։

«Մեր օրերը» — Ամերիիկյան բանաստեղծ Ուիտ Ուիտմենի (1819—1892) այս բանաստեղծությունը Չ—ը թարգմանել է 1923 թ. հունիսին. տպագրվել է նույն թվին Մտկչ № 102։ Տպագրվում է նույնից։

«Եվրոպա» — Թարգմանել է 1923 թ. հունիսին, տպագրվել է նույն թվին Նք գիրք III — Էմ. Վերհարնի «Բանկիրի» թարգմանության հետ միասին, հետևյալ ծանոթությամբ․ «Սույն թարգմանություններն արված են բնագրից կատարված բառացի թարգմանություններից, աչքի առաջ ունենալով ոչ միայն բնագրի տաղաչափությունը, պատկերները, նախադասությանց ստուգաբանական կազմությունը — այլև ռիթմը, հանգերի հաջորդականությունը և այլն։ Այնուամենայնիվ չեմ կարծում, որ նմանությունը բնագրերին տառացի լինի, մանավանդ իսկականի հետ համեմատելուց հետո Վալերի Բրյուսովի և Շենդելիի ռուսերեն թարգմանությունները, որոնց մեջ անգամ կան շատ և շատ շեղումներ։ Գեղարվեստական երկի նույնարժեք թարգմանությունը, մեր կարծիքով, հավասար է ինքնուրույն ստեղծագործության, իսկ եթե թարգմանությունն արվում է մի