Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես դառնում էի սուրբ Քաղաքից
եվ սրտիս թագուհուն նվեր
Ես տանում էի ցա՛վը վերքիս
Ու կարոտս՝ բա՜րձր ու վեհ...

IV


25 Դարբասը շռինդով բացվեց․–
Մի զինվոր էր մառ ու մթին։
— Կտանես ողջու՜յնս ձեր վեհ
Ու խիզախ, անհա՛ղթ ասպետին։
Ասացի. ու կրկին փակվեցին
30 Դարբասները մութ ու մռայլ։
Հոգնած խրխնջում էր իմ ձին
Այն օտար ճամփեքի վրա։

V


Ու նորից մռայլ շռինդով
Բացվեցին դարբասները վեհ...
35 Եվ ասաց.— Ալֆոնս Անդոն
Ձեզ, խոնարհ, խնդրում է վեր։
Ու բռնեց ձիուս սանձից,
Հանեց զրահներս թաց։
Եվ ահա, ես՝ թողած իմ ձին՝
40 Այն մռայլ դղյակը մտա։

VI


— Ողջու՜յն պիլիգրիմ ասպետին.
Ձեզ ծառա՝ Ալֆոնս Անդո։
Ու իջավ գլուխս գետին
Մի անհուն ու խոր եռանդով։
45 Եվ երբ, շարժումով մի անփույթ,
Բարձրացրի աչքերս լուռ —