Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

125 Ու ոռնաց մրրի՛կը իմ հոգում,
Ուրագանը շաչե՛ց ավազե—
Մի վա՛գր էր իմ սրտում մորմոքում,
Վիրավոր էր չա՜ր մի բազե։

XVII


Մոռացել էի արդեն ես
130 Իմ սրտի թագուհուն լուսե,
Որի դեմքը կյանքում հողմածեծ
Տարինե՜ր էի երազել։
Մոռացա կարոտը իմ վառ,
Մոռացա թագուհուն իմ անգին,
135 Որի մի՝ հայացքի համար
Ես դարձել էի խաչակիր։

XVIII


— Հանգի՜ստ ասպետիդ վաստակած —
Ու ոտքի ելավ Անդոն։
Մռայլ բարձրացավ ու գնաց,
140 Հեռացավ, որպես հուշ անթով։
Ու նրա ետևից գնացին
Աղջիկները հո՛ւր–գեղանի.․․
Իսկ ես... մինչև լույս մնացի՝
Կռթնած կլոր սեղանին։

XIX


145 Մինչև լույս մնացի կիսաքուն՝
Կռթնած կլոր սեղանին,
Մինչև լույս պարեցին իմ հոգում
Այն կույսերը հուր–գեղանի։
Մինչև լույս, ինչպես ալվլան
150 Երկու բոց, սպիտակ ու uև՝