Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու թռա անհուն ծարավով,
Ինչպես նետ՝ պոկված աղեղից։
205 Ու իջա ես դղյակի
Ներքնահարկը մռայլ ու մութ․
Ու խեղդում էր արդեն իմ հոգին
Մի կարոտ՝ համր ու անգութ։

XXVII



Եվ ահա աչքերով բոցակեզ
210 Ու սրտի վագրային խանդով —
Ես տեսա՝ դանդա՜ղ այնպես,
Լուռ, գնում էր Ալֆոնս Անդոն։
Ու նրա քայլերին դանդաղ
Հետևում էին հեզանազ,
215 Օրորուն քայլերով խանդոտ —
Այն կույսերը փայլ ու երազ...

XXVIII


Ես նայում էի անկյունից։
Հեռանում էին համրաքայլ․․․
Ու թվաց, թե հո՜ւր մի գինի
220 Լցվում է սիրտս ագահ։
Եվ ահա ես տեսա, որ թեթև
Այն կույսերը հուր—գեղանի
Ծերունի ասպետի ետևից
Հեզանազ, մտան բաղանիք․․․

XXIX


225 Մի առյուծ էր, որ—իմ սրտում
Վիրավոր՝ խոլ մռնչաց։
Իմ հոգում փոթորիկ էր պայթում․
Ճարճատում էր մրրիկ մի չար։