Ես նայում էի հուսահատ
Ու ճչում էր հոգիս խանդից
Եվ ուզում էր հոգիս— նզովված
Տիեզերքն ու կյանքը քանդի։ 285
Կուտակվում էր կրծքում իմ տոչոր
Ահռելի ու սև մի սամում,—
Ես արդեն— մի վա՛գր էի չար,
Փոթորի՛կ էի ես անհուն։
XXXVII
Ես կարող էի բյուրավոր 290
Ոսոխներ խեղդել, հոշոտել,—
Հորդահոս արյան ծարավով
Արնահամ դիակներ ուտել։
Որպես չար, արնախում բորենի
Ես կարող էի սի՛րտը հանել — 295
Թե ընկած լիներ ծերունին
Իմ ճանկերը պիրկ ու անել։
XXXVIII
Բայց կանգնել էի ես քարացած
Ու խղճուկ էի, որպես շուն։
Լսվում էր ներսից երգի ձայն, 300
Ու պարում էին մշուշում։
Ու պարում էին երկու հուր,
Երկու բոց՝ սպիտակ ու սև —
Ու փարվում էին ծերունուն
Գալարքով խո՜լ֊օձաձև․․․