Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մրրիկի պես շաչով մտա ներս,
Բորենու պես ագա՜հ ու չար։
Ու իջավ տեգս երկաթե
310 Նրա չոր կրծքին ծերուկ,–
Ու հաջորդ վայրկյանին արդեն
Թավալվում էր նա ա՜լ լճերում։

XL


Ու լցվեց բաղանիքը հանկարծ
Կանացի սուր ճիչերով․
315 Զգացի, որ կրծքիս ընկան,
Բռնեցին ինձ երկու ուրու։
Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու հուր հրեշներ է՛գ․
Երկու չար ոսոխներ օձաձև,
320 Երկու խոլ չարքե՛ր հուսաբեկ։

XLI


Ու վայում էին կատաղի,
Ու ծեծում էին ինձ նրանք։
Նրանց դեմքը դարձել էր դեղին
Ու հայացքը՝ օձ ալվլան։
325 Այդ վայրկյանը հուր֊արյունի
Զառանցանք էր՝ խո՜լ միստերի․
Ու հոսում էր ալ մի գինի
Դեպի սիրտս նրանց զիստերից․․․

XLII


Ճանկռթում էին նրանք ինձ,
330 Գազազած՝ ձեռքերս կծում,
Ու թքում էին դեմքիս
Վահրով՝ դառն ու կծու։