Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու լուսե մատներով չարկամ
Իմ աչքե՜րն էին փորփրում.
335 Օ, մահու քա՜ղցր վայրկյան,
Օ, նզո՜վք, անե՜ծք, աններում։

XLIII


Զառանցանք էր, տենդ էր թվում
Այդ վրեժը չար էգերի։
Ու տրվել էի ես հլու
340 Նրանց չար, տանջող կամքերին։
Ու խփում էին երեսիս
Նրանք հուր֊թեթև ոտքերով։
Ու անհույս, սև մի կսկիծ
Լցվում էր սիրտս խռով...

XLIV


345 Եվ հանկարծ թողեցին նրանք ինձ
Ու հասան մեռած ծերուկին։
Կախվեցին նրա չոր դեմքից,
Փարվեցին կրկի՛ն, կրկի՛ն։
Ու ներկում էր արյունը նրա սև,
350 Ծերունու արյունը մութ —
Մարմինները նրանց լուսե,
Մարմինները՝ դառն ու անգութ։

XLV


Համբուրում էին ծերուկի
Սպիտակ շրթերը նրանք։
355 Ու ճչում էին դառնագին,
Ու կանչում էին— նրան։
Ու սրբում էին վերքի
Արյունը մազերո՜վ իրենց սև։—