Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դամասկի վրա հարձակվել
Մեն—մենակ՝ հա՛ղթ ու անահ։
Ես կարող էի, որպես շուն,
Հավիտյան նրանց ո՛տքը լիզել.—
415 Օ, նրանց ոտքերի՛ փոշում
Ինձ համար դրա՜խտ էր լուսե։

LIII


Բայց ահա— հոգնած մի տրուբադուր.
Օրերի գորշ ճամփեքին
Երգում եմ հարվածը հատու,
420 Մահացու հարվածը իմ տեգի։
Երգում եմ նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ա՛լ֊կրակ,
Երգում եմ սե՛րը նրանց սև
Ու վերքիս արյո՛ւնն ալվլան։

LIV


425 Երգում եմ կարոտն իմ արթուն,
Երգում եմ ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ։
Ուխտավո՛ր, լսի՛ր հիմա դու․
430 Աշխարհի գո՜րշ ճամփեքին
Երգում է հե՛գ մի տրուբադուր
Մահացու հարվա՛ծը իր տեգի...»։