Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ էր առաջ.
Հիշու՞մ եք «պառ–լա՛–մե՛նտ»:
80 Այսինքը...
Ո՞նց ասեմ...
Նու՛․
«Երկու տիրոջ ծառա» —
Համ է՛ս, համ է՛ն։
85 Հիմի՞։
Հիմի, դե, էս շենքում— պետական
Թառռոն է, Կապկազում— սավետ.
— Ո՞նց եղավ բա էդ.
էս բոլորը ո՞նց եղավ աբա։
90 Հենց է՛ս է, որ շանց պիտի տանք.
Բա՞։
Թոդ նայե հիմի ով կուզե.
Թոդ նայեն թե մարդ, թե կին։
Բավական է էստեղ ձեզ հուզեն
95 Միմոսով, քինով, անհայտ տիկինով, ծծերով՝

տկլոր մի էգի:

Հասկացա՞ք։
Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան—
Հայ,
100 Ռուս,
Թուրք,
Վրացի,
Խանութպան,
Տերտեր ու փաշա։
105 — Թառռո՞ն։
Չէ մի չո՛ռ։
Կախաղա՛ն։