— Ցի՛րկ:
Թամա՛մ թամաշա։ 110
Ի՞նչ է.
Սովո՞ր էին
Էս բեմում երևալ թագով։
Թո՛ղ,
Թող գան Փափազն ու Օրին 115
Ձեզ համար խաղան ղարագյոզ...
(Էստեղ տալիս է զանգը Ղարան, հետո՝ ետ գալիս կանգնում է ժողովրդի առաջ)։
ՂԱՐԱ
Էստեղից սկսվում է թամաշեն:
Չորս աչքով աշե՛ք։
Տեսնո՞ւմ եք.
Բեմը— 120
Դատարկ է, բան չկա.
Ոչ անտառ,
Ոչ օթաղ,
Ոչ էլ ուրիշ դեկոր։
Մենակ մե զանգ վերից քաշ է տված թոկով։ 125
Դեմը մեկ էլ— մե չարխ,
Որ դառնում է հաճախ.
Փոխում է գույնը՝
Սև է,
Դառնում է ալաճա, 130
Հետո— կապույտ,
Դեղին—
Նայած տեղին։
Ամա թե էդ չարխը ներկած—
Դեպի աջ շուռ գա՝ կդառնա ճերմակ, 135
Դեպի ձախ— կարմիր.