Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մե խոսքով՝ շուռ գալն էլ չարխի—
Մեկ է թե շուռ գալն աշխարքի։
Ընկերնե՛ր։
Էս մեկը լա՛վ հասկացեք։
140 Աշխարքում— էրկու ռանգ կա միշտ.
Մեկը—
Նրանցը—
Բոզ, կապույտ, դեղին, ալաճա, գինեռանգ

կամ սև

Մե՛կ է:—
145 Մերը— կարմիր։
Հասարա՞կ է։
Ըլի՛ հասարակ։
Աշխարքն էլ էսպես է միշտ էղե։
Ի՞նչ.
150 Ուրի՞շ մասալ են ձեզ արած...
Սու՛տ է։
Ձեր գլուխն են եղե։
Մենք հիմի շանց կտանք խալխին
էդ բոլոր խաղերը լկտի...

Դեպի բեմը
155 Է՜յ,
Փաշա՛,
Տերտե՛ր,
Խանութպա՛ն,—
Բե՛մ ելե՛ք դե։

Էս խոսքերի վրա չարխը դառնում է արագ։— Դրսում՝
աղմուկ, հարայ-հրոց, ուռռա: Ղարան քաշվում է մե
կողմ. մտնում են աղմուկով— հայ, թուրք, ռուս,
վրացի, կնյազ, աղամելիք, չարչի, մոլլա, գյուղացի,