Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ադվակատ, կոշկակար, վարդապետ, մուսավաթ, դաշնակ,
մենշևիկ, կադետ— ամեն տեսակ մարդիկ։ Մե
խոսքով՝ ով որ կար, չկա, կա դեռ։ Ղարան բերում
դնում է մի դատարկ տակառ, ինքը կանգնում է վրան։

   160 Ընկերնե՛ր։
       Երեկ
       Մեր թագավոր Կոլին թռցրել են թախտից։
       Ընկել է գլխիվեր, ոնց որ լխկած դդում։
       Ընտրված է ժամանակավոր կառավարություն։

Բոլորը մեբերան՝ աղմուկ, հարայհրոց, ուռռա։
ՂԱՐԱ ժողովրդին.
   165 է,
   Հիմի ես գնամ էստեղից՝ թող իրենք

խաղան։

ՄԵՆՇԵՎԻԿ թռչում կանգնում է տակառի վրա:
      Ես— նախագահ։
      Լսեցե՛ք։
      Թագավորը չկա.
    170 Մենք
      Հիմի
      Ամենքս
      Տնով— տեղով
      Ընտրելու ենք էստեղ սահմանադիր ժողով։
    175 Ընկերնե՛ր։
      Ու՞մ պիտի ընտրեք։
      Իհարկե նրան, ով խոստանում է ծեզ տալ
      Հաց, ջուր, տուն, 8 ժամվա աշխատանք,

տոն օրերին փստա։