Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

     Հետո ադալաթ։
     Ընկերնե՝ր,
     Առաջ հալա տանք ռեխին դրսի,
    205 Հետո ներսի.—
     Ձա՛յն տվեք № չորսի՜ն․․․

Էս Ժամանակ կողքից գալիս են հայ, թուրք, ռուս,
վրացի խոխեք՝ բանվոր—զինվոր տղեք։ Կրծքները բաց,
ամեն մեկը Մասիս կամ Ղարաբաղ ձեռքներին կարմիր
բայդաղ։ Կնյազ, մոլլա, աղամելիք, չարչի, վարժապետ,
մենշևիկ, մուսավաթ, դաշնակ.

      Ա՜խ—

Վախից թափվում են գետին, հետո կամաց֊կամաց քաշվում է
կանգնում են մեգի։

ԲԱՆՎՈՐ թռչում կանգնում է աթոռի վրա։

     Տավարիշչի՛,
     Ընկերնե՛ ր,
    210 Ամխանա՛ գեբո,
     Յոլդաշլա՛ր։
     Թագավորը հե՛չ։
     Թագավորը որ կար —
     էդ մեկ է թե—մոլլա մուղսի,
     215 Կնյազ Բեբութով,
     Դուքընչի Մարգար։
     Այո՛։
     Թագավորը որ կար—ինչո՞վ էր թագավոր.
     նրանով, որ ուներ՝
    220 Կնյազ քեռուտղա,
     Մոլլա խնամի,
     Դուքընչի քավո՛ր։
     Էդպես չի՞․․․