Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲՈԼՈՐԸ մեբերան.
       ԿՈՐ—ՉԻ՛—
     225 ԿՈՐ—ՉԻ՛—ԿՈՐՉԻ՛:
ՄԵՆՇԵՎԵԿ մոտենում է կամաց, ձեռաց խառնվում
բանվոր տղերանց։
ԴԱՇՆԱԿ ետևից գալիս բռնում է Մենշևիկի թևից։
ՄՈՒՍԱՎԱԹՆ էլ կամաց մոտենում է իբրև թե ակամա:
ԲԱՆՎՈՐ ուզում է շարունակի ճառը։
ՄԵՆՇԵՎԻԿ, ԴԱՇՆԱԿ, ՄՈՒՍԱՎԱԹ
      Ուռռա՜, ուռռռա՜, ուռռռռա՜ա՜ա՜ա՜:

ԲԱՆՎՈՐ միամիտ, հալած յուղ կարծելով դրանց փչած
քամին.

      Ճի՜շտ է...

Դրանք մեբերան.
      Ճի՛շտ է, ճի՛շտ, ճի՛շտ է։

ԲԱՆՎՈՐ ոգևորված
      Տավարիշչի՛։
     230 Էսպե՛ս։
      Թագավորը չկա:
      Հիմի պետք է, որ մենք
      Թռցնենք—
      Նրա քեռուն, տղին, թոռին, ծոռին,

քավորին, քավորի աղջկան:—

     235 Տավարիշչի՛,
     Կորչի՛ն
     Մոլլան, տերտերը, կնյազը, բուրժուազին,

չարչին: