Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

> ԲՈԼՈՐԸ մեբերան
         ԿՈՐՉԻ՛Ն— ԿՈՐՉԻ՛Ն— ԿՈՐՉԻ՛Ն։

ՄԵՆՇԵՎԻԿ էստեղ սիրտ առնելով մե քիչ՝ խոսում է
ժպիտը դեմքին.
      Ընկե՛ր բանվոր,
240 Ե՛ս եմ։
      Կարելի է խոսեմ․․․

Առանց սպասելու որ ասեն՝ սկսում է խոսել։
      Տավարիշչի՛․
      Ճիշտ է․
      Թագավորը որ կար—
245 Ընկեր բանվորի ասածի նման՝ լիրբ էր, մեր
      արյունն էր ծծում, բորենի էր ագահ։
Թագավորը չկա։
Բայց ի՞նչ։—
Ընկեր բանվորի ասածի նման՝ կենդանի են
      կնյազը, վաճառականը, աղամելիքը,
                             չարչին։
Ճի՛շտ է․ նրանք են մեր թշնամին հիմի։
250 Բայց դուք—
Մոռանում եք, որ կա— արտաքին թշնամի՝
Նեմե՛ց,
Թուրք։
Դուք գիտե՞ք, որ դրանք թե գան՝
255 Թագավորին նորից կնստացնեն թախտին։
Ի՞նչ կմնա—
էլ ի՞նչ...
Ոսկի ձկնիկի առակը գիտե՞ք․—
Նու՛յնը կլի։