Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էստեղ դիմացեն իմացեք գալիս է զինվորը ոուս. էն որ
առել էր Վան, Բիթլիս, Երզնկա, Տրապիզոն, էրզրում։

ԶԻՆՎՈՐ
      Տավարիշչի՛,
      Լսե՛ք.
      Հիմի գնում եմ ես,
      Որ խշտիկով քշեմ բուրժուազին թախտից

ՁԱՅՆԵՐ
280 Լսե՛ք—լսե՛ք—լսե՛ք։

ԶԻՆՎՈՐ
      Ամեն ազգ ինքն է տեր
      Հիմի իրա բախտի։

Էս խոսքերի վրա՝
ԿՆՅԱԶ
      Յաշասը՛ն։
ԱՂԱՄԵԼԻՔ
      Գաումարջո՛ս։

ՄՈՒՍԱՎԱԹ
285 Ուռռռա՛ա՛ա՛ա։
ԿԱԴԵՏ
      Հայ զահրումա՛ր։
ԶԱՅՆԵՐ
      Ի՞նչ է որ...
ՁԱՅՆԵՐ
      Ի՞նչ...
ՁԱՅՆԵՐ
      Էլ ի՞նչ...