Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

     Թողնում ենք, ոնց որ կա, ձերը ձեզ։
      Խնդրում ենք լավից—վատից ձեր եղբայր
      զինվորին— ներեցե՛ք։

Վերցնում է զենքը միամիտ, դառնում է, որ գնա Ռուսեթ,
ետևից մոլլան ու մելիքը նայում են խեթ։
ԱՂԱՄԵԼԻՔ
     Խփե՞նք․․․
ՄՈԼԼԱ
     Խփե՛նք։
ԿՆՅԱԶ
    310 Խփենք։

ՄՈԼԼԱ նշան է անում․
     Լա—իլ—լա՛հ։

ԿՆՅԱՋ
     Գլխին տանք՝ մայրիկը լա։

Էստեղ աղամելիքը զինվորին խփում է քացով, խլում է
զենքը ձեռից. նրան օգնում է ետևից իրա կնյազ-քեռին։
ԲԱՆՎՈՐ թռչում է վրա.
     Ու՞մ եք խփում, լրբե՛ր։

ԿՆՅԱԶ ձեռքով խփում է գլխին․
     Ցի՛ց, մասխարա՛,
    315 Քո գործը չէ՛.
     Լռի՛ր։
ԱՂԱՄԵԼԻՔ ինքն էլ խփելով բանվորի գլխին.
     Լա՜վ է ասում քեռին։
Էստեղ մեր ընկեր բանվորին օգնության են գալիս մյուս
տղերքը դեմից, բայց մոլլան, վաճառականը, կնյազը,