Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂԱՄԵԼԻՔ
     Շուն։
     Գյավո՛ւր։
   335 Ի՛թ։

Ձեռքը վեր է քշտում՝ ուզում է խփի դաշնակի քթին։
ՄԵՆՇԵՎԻԿ աղամելիքի թևը քաշելով.

     Վախտը չի՛, կացո՛, վախտը չի՛։

Մոլլին քաշում է վար՝ ինքը կանգնում տակառի վրա։

     Ամխանա՛գեբո՛,
     Չարչի՛, մոլլա՛, մելի՛ք,
     Ինչքան էլ գզգզենք իրար—եղբայրներ ենք

էլի։


    340 Հիմի լսեք—ասեմ․
     էս բոլոր դավին դառաբեն վճռելու համար
     Եկեք կառավարություն հիմնենք՝
     Անունը Սեյմ։

ԴԱՇՆԱԿ
     Ո՞նց թե, ընկեր կնյազ։

ՄԵՆՇԵՎԻԿ
    345 Շա՛տ հասարակ։
     Մեզնից—ես,
     Ձեզնից—դու,
     Նրանցից մելիքը կամ մոլլան․․․

ԲԱՆՎՈՐ, որ նորից եկել է առաջ․
     Բաս մե՞նք,
    350 Տավարիշչի՛,