Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   Ընկերնե՛ր,
       Յոլդաշլա՛ր։
ԱՂԱՄԵԼԻՔ խփում է գլխին։
       էլի՞․․․
ԿՆՅԱԶ օգնում է նրան.
       Կեցց՛ս, աղամելիք։

ԴԱՇՆԱԿ խփում է բանվորին քացով։
ՄԵՆՇԵՎԻԿ ոգևորելով դաշնակին.
355 Գա՛ումարջոս, կացո՛։

Բանվորին քշում են դուրսը։ Հետո ելնում է մենշևիկը՝ սկսվում է կարդալ։
ՄԵՆՇԵՎԻԿ կարդում է.
       Հանուն փորի մեր մեծ,
       Հանուն մոլլի միրքի,
       Վարժապետի քթի,
       Խանութպանի ձիրքի,
360 Որպեսզի ինչ որ կա մեր մեջ հալալ կիսենք՝
       Հիմնում ենք կառավարություն — Սեյմ։
       Ես—նախագահ,
       Երկուսդ—օգնական ,
       Բանվորներին քիշմիշ, ժողովրդին կակալ։
ԴԱՇՆԱԿ
365 Կարելի՞ է խոսեմ, ընկ. նախագահ։

ՄԵՆՇԵՎԻԿ
       Չէ՛։