Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

385 Չխենկելին Պոլիս գնաց՝
     Ծախեց Բա՜թումը։
     Է՜խ՝ Կա՜ր—ճիկյա՛ն,
     էդ ուր գը—նում ես,
     Կարսը տվիր, ձեռիդ մնաց
     390 Լխկած դը—դումը․

— Կարսը տվիր ձեռիդ մնաց
Լխկած դը—դումը։

Շուրջը նայելով.
     Գեգեչկորին սոցիալի՜ստ է,
     Չխենկելին—բո՛զ,
    395 Ժողովրդին էս երկուսը
      Ծախեցին անփող։

Կե—ցի՛ր, սպասի՛ր,

Կգա բալշևիկը․

Կը—տա, կըկտրի

400

Երկուսիդ շլինքը։

Էստեղ դրսից ոտնաձայն։ ՂԱՐԱՆ լռում է վախեցած։
ՓԱՇԱ մտնում է ուռած—փքված, ասես թե մարդ է կուլ
տվե․ ոտքերին՝ չաքմա, գլխին—ֆես։

ՓԱՇԱ
     Ի՞նչ ձեն էր էս,
     Ո՞վ կա էստեղ։
ՂԱՐԱ
     Ե՛ս...
     Համեցեք նստե՛ք։
ՓԱՇԱ
    405 Ցնդե՞լ ես, ի՛թ մասխարա։
     Դուն ո՞վ ես, որ քեզ հետ նստեմ։
     Ի՛նչ—է՛—էս—տե՞ղ։