Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չկա.
     Քամի՛։
     Մենք,
     Ես ու փաշեն,
    470 Եկել ենք ձեր գործերին աշենք։
     Հիմի լսե՛ք—ասեմ․
     Դուք էգուց սեյմը կցրեք,
     Կդառնաք տերություն երեք,
     Կամ, կուզեք—չորս, հինգ, վեց, յոթ, ութ
    475 Մենակ թե Ռուսը—կափո՛ւտ։
     Հասկացա՞ք,
     էսպե՛ս։
     Էգո՛ւց։
     Իսկ մենք —
    480 Գալիս ենք—գնանք Բաքու։
     Գո՞ւթ։
     Թխեցի՞նք։

ԳԵԳԵՉԿՈՐԻ
     Շա՜տ գեղեցիկ։
     Օգուտ։
    485 Մեզ օգուտ,
     Ձեզ օգուտ,
     Փաշին օգուտ,
     Բալշևիկին—կափո՛ւտ։

ԳԵՐՄ․ ՍՊԱ
     Գո՛ւթ, գո՛ւթ, գութ։