Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԵԳԵՉԿՈՐԻ
490 Մենակ թե ազատեք կարմիրներից մեզ էն...

ԳԵՐՄ․ՍՊԱ սեղմելով ձեռքը․
     Ալզո՛,
     Հե՛ռռ,
     Աուֆ-վիդերզեե՛ն։

ՓԱՇԱ նույնպես սեղմելով ձեռքը։ Ինքնիրեն․
     Չո՛խ սալամաթ։
      495 — Սոսիալիստ դի թամա՛մ։

ԳԵԳԵՉԿՈՐԻ մենակ.
     Շենի ճիրիմե՛, կա՛ցո։
     Էգուց,
     էնպես տանք բայլշևիկին քացով,
     Որ թռչի մինչև սպիտակ ծով։
    500 Բա՞ս։

Ծափ է տալիս, կանչում է Ղարային,
     Աբա՛։

ՂԱՐԱ ներս է վազում․
     էստի՛ եմ, պարո՛ն,
     էստի՛։

ԳԵԳԵՉԿՈՐԻ
     Կանչի՛ր նիստի՛։

ՂԱՐԱ դուրս․
     505 է՛ս սահաթիս, պարո՛ն։