Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐՃԻԿ. գլուխը կորցրած.
       Ընկերնե՛ր․․․
       Էս.. երա՞զ է, թե նի՞ստ է։
       535 էրզրում․․․
       Կարս․․․
       Բաթում․․․
       Նեմեց․․․
       Թուրք․․․

ԹՈՓՉԻԲԱՇ զզվանքով․
       540 Դդո՛ւմ։
       
ԿԱՐՃԻԿՅԱՆ
       Դդո՞ւմ․․․
       Ընչի՞ դդում․․․
       Ի՞նչ դդում․․․

ԳԵԳԵՉԿՈՐԻ
      Ընկերնե՛ր,
      545 էս սահաթից ես ինձ
      Հայտարարում եմ Սաքարթվելոյի

կառավարություն։

ԹՈՓՉԻԲԱՇ
     Ես— Ազրբեյջանի։

ԿԱՐՃԻԿՅԱՆ շվարած․
     Իսկ ե՞ս․․․

ԳԵԳԵՉԿՈՐԻ
     Ձեզ,
     550 Պարոն Կարճիկ ուստա՛,
     Մնում է հայտարարել ծովից—ծով

Հայաստան։