Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20 Լսե՞լ եք․․․
Չե՛ք լսել։
Չէ՛։
Իսկ ես—
Ձեր պոետը խոնարհ,—
25 Իսկ ես—
Ձեր պոետը լուսե—
Այդ երգը ոսկեբառ
Ինչքա՜ն եմ ես լսել...

Lսե՜լ եմ,
30 Լսե՜լ եմ—
Ե՛ս․․․
Նա—
Ե՛րգ է եղել,—
Իսկ
35 Դուք,
Իսկ դուք,
Մարդիկ,
Հասկացե՞լ եք այդ երգն հրեղեն...

Օգոստոսի շոգին
40 Ես —
Ձեր պոետը խոնարհ,
Ես—
Ձեր պոետը լուսե —
Այնքան պա՜րզ եմ տեսել
45 Ձեր բառաչող հոգին...

Տեսե՜լ եմ,
Տեսե՜լ եմ—
Ես...