Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կանգ առնելով, խռով.

595 Հետո՞..․
Հասկանո՞ւմ եք՝
Չո՜րս տարի կռվե՝
Հիմի եկել են թե —
Պեր—րե—միր—յե՛։
600 Ընչի՞
Չունքի որ առուտուր չունի Բեռլինի,
Փարիզի, Լոնդոնի, Նյու—Յորքի

դուքընչին։

Ամա թե Ռուսեթում տեսա՞ք.—
Մեկ, երկու, երեք—
Բուրժուազին թռավ ի վերին վերև։
605 Իսկ էստե՞ղ,
էստեղ էս պարոնները նստե
Համոզում են մեզ թե
Ըսենց—ընենց,
Ռուսեթում հեղափոխությունը քնեց,
610 Լեռ էր մուկ ծնեց,
Մեռավ․․․
էս խոսքերի վրա
Քիչ է մնում գոռամ՝
Յաշասըն, Գեգեչկորի, ուռռա՜ա՜
615 էսպես է մասխարա— դուռա՞կ։
Չէ',
Քո՛ւռակ,
Կատարյա՛լ քուռակ,
էս էլ— ջեր քնքուշ ասած,
620 Իսկ թե ճիշտը կուզեք—
Ավազակ,
Թամա՛մ ավազակ։
Ընչի՞