Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այ ասեմ՝ աշեք․
625 Մինչ հիմի ո՞վ էր էստեղ,–
Հաստափոր դուքընչին,
Գերմանացի սպան,
Ֆեսավոր փաշեն։
Իրենք վերը նստած,
630 Ջեբների՛ն կանֆետ ու փստա,
Ժողովրդին դդում —
Անունը դեմոկրատիկ հանրապետություն․․․․
Լա՛վ։
Ինչ որ տեսանք — ջեր հեչ։
635 Գլխավորը առաջն է հալա։

Էստեղ հեռախոսի զանգ։ ՂԱՐԱՆ մոտենում է չարխին,
ձեռքը դնում է ականջին, իբր ուզում է խոսա, սկսում է
հազալ․


Ալո՛.
Ո՞րտեղից է։
Փարիզի՞ց...
Պոլսի՞ց...
640 Բաթումի՞ց․․․
Ի՞նչ...
Նորությո՞ւն․․․

Հեռախոսի տրուբկեն իբր նետում է ցած․ գոռում է վախեցած․

— Անգլիացիք մտել են Բաթո՜ւո՜ւո՜ւմ․․․

ԿԱՐՃԻԿՅԱՆ էս գոռոցի վրա մտնում է արագ.
     Ի՞նչ...
    645 Ո՞վ...
     Անգլիացի՞ն․․․