Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՂԱՐԱ
     Այո՛, պ․ մինիստր։

ԿԱՐՃԻԿՅԱՆ
     Ո՛ւր է․․․
     Շո՞ւտ կհասնի մեզ, թև՞․․․

ՂԱՐԱ վազելով դուրս.
650 Հիմի կգա էստեղ։

ԿԱՐՃԻԿՅԱՆ ուրախությունից գլուխկոնծի՝ երգում է։
     — Վերջա՜պես հա՜—սա ես իմ մուրազի՜ն․․․

Կտրում է Էս խոսքերի վրա. կանգնում է ոտքի, խոսում
է ինքնիրան.

     էսպե՛ս։
     Անգլիացին։
     Մեր հզոր,
    655 Խելացի,
     Դաշնակից—դրացին։
     Ցույց կտա բոլորին։
     Կթռչեն,
     Կկորչեն —
    660 Ռուսը,
     Թուրքը,
     Ազրբեյջանցին,
     Կակուլի—վրացին։
     Էստեղ—ե՛ս կմնամ նստած,
    665 Կե՛ր, խմի գինի ու փստա,
     Վերջապես, Կարճիկ ուստա՛,
     Կունենաս Թիֆլիսից—Պոլիս ծովից—ծով

Հայաստան։