Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոգևորվելով,
     Հա՛յ,
     Հու՛.
    670 Ո՞վ կա էստեղ,
     էլ ո՞վ,
     Տա՛մ,
     Զարկե'մ,
     Կրակե՛մ,
    675 Թռցնե՛մ,
     Ծովից—ծով Հայաստան ծնեմ—
     Թռչելով,
     Պարելով,
     Երգելով․․․

ԱՆԳԼԻԱՑԻ— մտնում է հանգիստ, կամացուկ։ ՂԱՐԱՆ
է՝ անգլիացի հագած։ Ձեռին կարդոնե մի ձու, խնձոր
կամ ներկած շաքար։ Կարճիկյանին.

680 Ալո՞,
     Մի՛նիստր—նախագա՞հ․․․

ԿԱՐՃԻԿՅԱՆ
     Ե՛ս եմ, մինիստր—գեներալ։
     Բարի՛ եկաք։
     Լավ եկաք։
    685 ժամանակին եկաք։
     Էնքան սպասեցինք՝ դարձանք ջարդած
     կակալ․․․

ՂԱՐԱ—ԱՆԳԼ.
     Գու՛դ։ Գու՛դ։
     Հասկանում եմ մե խոսքից հենց ձեր։
     Է՞է՞է՞․․․