Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

690 Ասացե՛ք, պ․ Կարճիկյան,
     Դուք...
     Ինչքա՞ն ունեք—
     Թոփ,
     Թվանք,
    695 Թվանքի պատրոն,
     Թվանքի ձեթ։

ԿԱՐՃԻԿՅԱՆ
     Ինչքա՛ն որ կուզեք, տե՛ր։

ՂԱՐԱ—ԱՆԳԼ.
     Գու՛դ։ Գու՛դ։
     Շա՛տ գեղեցիկ։
    700 էդ բոլորը դուք կտաք հալա—
     Կքշենք բալշևիկի վրա—
     Լա՞վ։—

ԿԱՐՃԻԿՅԱՆ ոգևորված․
     Ց՛ըն,
     Ցա՛ն,
    705 Ցի՛ն։
     Շա՛տ գեղեցիկ․
     Հենց է՞ս․․․

ՂԱՐԱ—ԱՆԳԼ.
     Այո՛։
     Առայժմ—Էս։
    710 Իսկ ձեզ, պ. մինիստր,
     Մերոնք ուզում են ձեզ տան
     Միացյալ ու անկախ Հայաստան։