Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՄԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿԻ

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:—
5 Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում,—
Ու չմարող իմ երգերով
10 Պիտի գնաս դեպի գրոհ...
1929