Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳՈՎՔ ԽՆԴՈՒԹՅԱՆ
ՍԻՐԵԼԻ Ս.—ԻՆ



Որպես մի բաժակ
Հուրհուրան գինի.
Քո՝ սրտից թող նա
Անբաժա՛ն լինի:

5 Որ ընդվզումի,
Պայքարի ժամին
Խինդով չընդունի
Քեզ գոռ թշնամին
Երգս թող քո մեջ

10 Խնդություն վառի,
Որ արթուն լինես
Ու մնաս արի։—
1929