Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՆԵՐԲՈՂ ԱՌ ՔՆՆԱԴԱՏՆ N. N.
                     Решил Фиглярин вдохновенный.
                        Что я в дворянстве мещанин,
                                              А. ПУШКИН

О, դո՛ւ, նայիրյան մարքսիզմի չստեր
Հագած ֆիլիստեր,
0, դո՛ւ, պատահմամբ սերտած մտքերի
Մի խղճուկ գերի
5 Դարձած կրետին —
Լսի՛ր մի անգամ խոսքը պոետի,
Որին դու անշուշտ հայհոյես պիտի...
Զարմանո՞ւմ ես դու, որ երգ եմ գրել
Ես այսօր ահա մաքառման մասին,
10 Եվ չթառամող խոսքերով հրե
Գովք եմ կարդացել անդուլ երազին
Եվ բարձունքների ցնորքին անհաս.—
О, հավատացի՛ր, ընկե՛ր սիրելի,
Որ հավետ անմահ մի երազ է այս:—
15 Չի՛ կարող լինել մեր ոգին գերի.
Սերտած խոսքերի, կռտած մտքերի.—
Թե ապրում է նա ու շնչում է դեռ՝
Ձգտելու է նա անհաս ափերի,
Որքան էլ ահա դու այսօր պնդես,
Թե չկա՛ ուղի ինքնախոյացման,
Խոլ, անխոնջ ոգու անդուլ մաքառում,
Որ հասել ենք մենք «անդորրի» հիմա —
Լենինյան այս վեհ գործերի դարում...
Չէ՞ որ լուծված են քեզ համար բոլոր