Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն կտրել ես, արդեն անցել
15 Դու երկա՜ր, երկա՜ր մի ճանապարհ,
Եվ բարձունքնե՛ր ես դու ունեցել
Եվ անկումներ ես ունեցել հար,—
Բայց դու սրբել ես հոգիդ մի՛շտ էլ
Ճամփեքի մաքուր, վսեմ հրով,
20 Եվ միշտ պայծառ է հոգիդ եղել,
Եվ սիրտդ լիքն է եղել սիրով:

Եվ սիրտդ լիքն է եղել հաճախ
Ցասման թույնով ու ատելությամբ,
Եվ կասկածը սև, կասկածը չար
25 Քեզ ճնշել է մերթ իր ծանրությամբ,—
Բայց դու մաքրել ես միշտ էլ հոգիդ
Կասկածանքներից այդ խաժադուժ,
Եվ մաքառել ես, որ չչոքի
Քո սրտին երբե՛ք հոգնության մուժ։

30 Դու բարձրացել ես մաքառումով
Դեպի ահռելի բարձրություններ,
Եղել ես հաճախ արևին մոտ,
Տեսել գագաթներ լուսաձյունե,—
Եվ ճանապարհին ինչքա՜ն ես դու
35 Քո բոբիկ ոտներն արյունոտել,
Բայց քայլե՛լ ես միշտ, քայլե՛լ անդուլ
Տքնել անդադար ու կարոտել:

Եվ երբ հոգնած ես եղել դու քիչ,
Երբ ճնշել է քեզ ուղիդ անհաս,
40 Եվ ճանապարհի քարերին ցից
Նստել ես, որ քիչ հանգստանաս —
Քեզ մեռած են միշտ կարծել նրանք,
Այն մարդիկ, որոնք իրենց օրում