Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

IX


85 Խլրտում է, ինչպես մի աներես տղա...
Այո՛... Չքնա՜ղ օրեր, զարմանալի անհոգ...
Աշխարհի ծայրն ընկած մի գորշագորշ քաղաք...
Հայրս` դաժան մի մարդ բարբարոս ու անոգ.
Եվ շրջապատս ահա, զարմանալի խաղաղ,
70 Օ, ավելի՛ խաղաղ, քան շարունակ քնող
Մարդն է լինում` անճառ իր բերկրանքին հլու—
Երբ չի կծում նրան մի չափազանց չար լու...

X


Օ, որպիսի չքնաղ, դրախտային օրեր...
Սիրտս պատում է մի էլեգիական թախիծ,
75 Անգամ կապույտ թախիծ, անգամ զորեղ
Մեր Մահարու երգած ախուվախից...
Ահա տեսնում եմ ինձ` գարնանային շորեր,
Կապույտ շապիկ հագած, հայացքս ջինջ,—
Դեմս փռվում է լուրթ մի առավոտ —
80 Եվ հասնում է քթիս... անմահական մի հոտ։—

XI


(Ո՛վ ընթերցող, վերջին բազմակետը, որ ես
Վերը դրի` «քթիս» բառից հետո —
Չմոռանա՛ս։— Դրա ամբողջ իմաստը քեզ
Իր մորալով հանդերձ` կպարզըվի շուտով)։—
85 Ուրեմն, հա՛... ահա սկսում եմ ես հեզ
Մանկությունս երգել հանգով դյութող։—
Եվ դու ներող եղիր, ո՜վ ընթերցող, եթե
Քեզ դուր չգա հանկարծ այս նովելս թեթև։—