Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XII


Մեղավո՞ր եմ արդյոք, որ չեմ կարող ես է՛լ
Իմ մանկությունն հյուսել գույներից լուրթ,
Որ շողում են, ինչպես դրախտային տեսիլ,
Ինչպես անդարձ կյանքի անհաս խորհուրդ։—
Թող թույլ տրվի իմ պարզ այս պատմությունն ասել
Սկսելով դեպքից մի փոքր մութ...
95 Ուրիշները երգեն թող մայրական համբույրը,—
Իսկ ես... երգում եմ ես... անհրապույր այն

բույրը։—

XIII


Չե՛մ մոռանա երբեք այն առավոտը ես...
Երկինքը ջինջ, ինչպես լվացվելուց հետո...
Օդը մաքուր, բուրյան, ողողված է ասես
100 Գարնան, վարդի, բախտի, կամ մանկության

հոտով։—

Մի տասնամյա մանուկ` հագած մի նոր զգեստ`
Անցնում եմ ես ահա պատուհանի մոտով
Մեր տանտիրոջ, որի փոքրիկ տղան տգեղ
Միշտ պարծենում էր իր զգեստներով շքեղ։

XIV


105 Սեղանից ո՞վ արդյոք չի զգացել բերկրասք,
Երբ առաջին ագնամ նոր զգեստ է հագել,
Երբ աշխարհը ամբողջ քեզ թվում է ներկած,
Ոսկեզօծած, ինչպես գարնանային կրոկետ...
Ո՞ր երեխան արդյոք շաբաթներով երկար
110 Չի երազել այդ օրը և սիրտը չի թակել,
Երբ առաջին անգամ` իսկական իր չափին`
Հագցըրել է նրան մայրը մի նոր շապիկ։—