Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XXI


Փա՜ռք քեզ, ուրեմն, ո՜վ դրախտային բուրմունք—
O, մանկությու՛ն, այդ քո բուրմունքը չէ՞ միթե,
Այդ չե՛ն արդյոք հաճախ պոետները երգում,
Այդ չի՞ արդյոք բազում պոետների դյութել..․
165 Եվ Մահարին արդյոք իր ոսկեբառ գրքում
Չի՞ փռում բույր այդքան, այդքան հյութեղ...
Եվ եթե մենք մի քիչ զգաստ նայենք հեռուն —
Ում մանկությունն է այդ, որ այդպես չի՛ բուրում։—

XXII


Ուրեմն փա՜ռք կրկին այդ բուրմունքին հրե...
170 Բայց... նայելով այդ գորշ առավոտին ես իմ՝
Այլևս չեմ ուզում և ո՛չ մի բառ գրել
Իմ մանկության, իմ «վառ արշալույսի» մասին։—
Եվ դու, Գուրգե՛ն, իզուր ես քո քանքարը գրել,
Որ համոզես, թե քոնը եղել է ջինջ լուսին.—
175 Օ, ո՛չ, Գուրգե՛ն.— քան գորշ մանկությունը

ներկենք—

Լավ չէ՞ — վաղվա մեր վառ... ծերությունը

երգենք։—