Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ չկոտրե՛ս եթե այդ ռիթմը դավաճան —
Քեզ չէ օգնի Լենինը — այս լենինյան դարում...
1929

VI


Ես վախենում եմ, ինչպես նեկրոման, կես-գիշերային

ժամից,

Երբ ելնում է լուսինը դագաղից ու մեռնում է անգամ

քամին:

Այդ ժամին, թե արթուն եմ լինում, զգում եմ

սարսափով,

Որ ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն։
5 Ծերունի Վերլենը կգա ու ֆավնի ձայնով երգեցիկ
Կերգե աշուն, թախիծ, գիշերվա լապտեր, ակացի։
Եվ դեմը խշշացող բարդին, կթվա կրկին, թե

Հայնե՛ն է —

Եվ լուսինը կրկին վերևում կթերթե իմ տխուր

«Ռուբայները»....

1928