Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՛չ մաքառել են, որ բարձրանան,
45 Ո՛չ տեսել սարսափ ու հոգնություն:

Այդպես էլ այժմ։ — Քեզ դիմացից
Կանչո՛ւմ, կանչո՛ւմ է ուղիդ անհաս,
Եվ դու ճամփեքի քարերին ցից
Նստել ես, որ քիչ հանգստանաս,—
50 Իսկ նրանք ահա, չարախնդում,
Տաք ճահիճների տիղմին հլու՝
Հանգուցելոց են արդեն կարդում
Եվ երգում քեզ մահ ու ալելու...

Բայց դու հանգիստ ես։ — Սրտիդ խնդուն
55 Եվ մտքերի՛դ մեծ, և՛ հույզերիդ
Իջել է մի նո՜ր իմաստություն՝
Ե՛վ պայծառ, և՛ ջինջ, և՛ մտերիմ:
Քիչ հետո պիտի դու բարձրանաս
Եվ մաքառումի երգով անդուլ
60 Կրկ՛ն տքնաջան պիտի գնաս,
Եվ ուղիդ պիտի լինի խնդուն։—

II


Ձգվում է ահա քո դեմ ուղիդ
Դեպի նոր, անհաս բարձրություններ,
Եվ գգվում է քեզ բույրը հողի
65 Եվ գագաթների շունչը ձյունե.
Եվ մենակ ես դու կրկին ահա,
Եվ դարերն են քո շուրջը երգում,
Եվ արեգակն է, որպես վահան,
Քարձրանում քո նո՛ր այս եզերքում։

70 Ելնում է քո նոր այս եզերքում
Մի չտեսնված, մի նո՛ր արև,