Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

VIII


Դու ճամփա ելար մի առավոտ,
Երբ մութ էր, ամպ էր ու մառախուղ.
Թողիր ետևըդ մի խարխուլ խուղ
Ու մանկություն մի արյունահոտ:
5 Որպես տկլոր մի թափառական,
Մեջքիդ մաղա՛խ մի ու ձեռքիդ ցուպ՝
Ընկար ուղի՛ն քո և՛ մութ, և՛ ցուրտ,
Եվ կյանքդ տենդ էր անիրական...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
10 Եվ առաջինը, որ հանդիպեց
Քեզ ճանապարհին քո ահավոր —
Այն խեղճ պոետն էր, այն սրտաբեկ,
Տխուր պոետը արևավոր:
Նա տխուր երգեր սրտիդ երգեց,
15 Եվ այդ երգերը հրատոչոր
Ծծեց հոգին քո շրթերով չոր
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Դու դեռ քայլում ես:— Ու դեռ երկա՜ր,
20 Դեռ երկա՜ր պիտի այսպես քայլես,
Մինչև երգերը քո դեռ չերգած
Մինչև մոխիրը՝ սիրտդ այրեն։
Մինչև սրտում քո չմնա էլ