Դու աճում էիր, ինչպես խոտը։— Դու
Լուսնի նման էիր՝ սենտիմենտալ։
Եվ լուսնի լորձունք էր կաթկթում
Քո շրթերից հաճախ։ Խնդալ 5
Չգիտեիր բնավ։— Քn երգը
Մերթ հոսում էր, որպես հորձանք,
Բարձրանում էր, որպես հանդի բերքը —
Անտեր։— Մերթ, տեսար, որոտաց
Ինչպես թիթեղաձայն թնդյուն։— 10
Դու խարխափում էիր ու փնտրում
Բայց ի՞նչ — անհայտ էր քեզ։— Հիմա
Դու անփորձ ես ահա աշակերտի նման.
Այս նոր հերկը, որ ուզում ես ցանել —
Օ, իհարկե, կարող է քեզ կործանել։ 15
Բայց պիտի համառես, որպես եզ։ Պիտի
Իմանաս, որ լուսինը քեզ
էլ դժվա՛ր թե փրկե։—
Լուսադեմին, վաղ առավոտին,
Երբ արևը ելնում է, որպես ճարպագունդ, 20
Ու փռում է իր ճարպը արոտների վրա —
Դու բարձրանաս պիտի ու հունդդ
Ժլատորեն փռես։— Ահա՛։
Պիտի տքնես, քրտնաթոր,— պիտի դեմքդ