Քո անկումները եղել են միշտ
Եղանակի՛ պես պատահական,
Այդպես երկինքն է թափում հանկարծ
Թե՛ կարկուտ, թե՛ ձյուն, թե՛ փոթորիկ. 5
Բայց հետո, հետո,— հետո կրկին
Բացվում է օրը — և վերևից
Պայծառ արև՛ն է ժպտում էլի
Հրով սրբած ու մաքո՛ւր երկրին։—
1929
XI
Օ, դո՛ւ,— կարո՞ղ եմ արդյոք երբեք
Մոռանալ ես քեզ, քանի իմ մեջ
Հնչում է թեկուզ չնչին մի էջ
Մեր կյանքից՝ անցած այնքա՛ն բեկբեկ։—
1929
XII
Դու շա՜տ ես ցրել, տվել քամուն
Քո գանձը, որպես շռայլ տղա.—