Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XX


Ո՛չ մի ձագ, ոչ մի ձագ ձվի կեղևից
Չի բաժանվում ողբով։
Ողբով չի՛ բաժանվում արյունը վարակից։
Այլ — պայքարով միայն։
5 Այդպես էլ քանա՛կն է ահ՛ա փոխվում որակի,
Այդպես էլ ե՛րգն է դառնում կարմի՛ր բողբոջ։—
1929

XXI


Կարող են անցնել փոթորիկներ մեծ,
Անցել են ինչպես մրրիկներ բազում,—
Անխախտ կմնա կառուցումն այս մեծ
Գալիք օրերի անջինջ երազում։
5 Կառուցումն այս վեհ մտքի ու ոգու,
Կյանքը տեսնելու ընթացքն այս ուղիղ,
Կյանքը փոխելու ձգտումն այս տոկուն,
Խոհի, պայքարի այս անծայր ուղին...