Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/148
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
ԷՊԻԳՐԱՄՆԵՐ ԵՎ ՍԱՏԻՐԱԿԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵՖԻՍՏՈՖԵԼ
Եվ ասաց նա ինձ. «Լսի՛ր, լսի՛ր,—
Ափերիցդ հորդող քո էներժին,
Որ տալիս ես դու գինու, կանանց,—
Տո՛ւր անպարտելի խոսքիդ, գրչիդ,
5
Դարձրու այն մաղձ, թույն ու թանաք․․․»—
Եվ ես ասացի․— լսո՛ւմ եմ, սի՛ր։—
1929
|
|